Սամվել Բաբայանից հետաքրքրվեք՝ ադրբեջանցիների հետ ի՞նչ է բանակցել ու ո՞վ է դուրս եկել իրենց վրա. Շահրամանյան
- Elen Hovsepyan

- Sep 2
- 1 min read

Մենք դատապարտում Դավիթ Գալստյանի կալանավորումը և համարում ենք, որ անհիմն մեղադրանք է առաջադրված նրան։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2–ին, Եռաբլուր պանթեոնում «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Ակնկալում ենք, որ ինչքան հնարավոր է արդարությունը այստեղ գոյություն կունենա, թեկուզ մի քիչ անհավանական է։
Ինչ վերաբերում է Եվլախի հետ կապված բանակցություններին, շատ շահարկումներ կա այդ բանակցությունների հետ կապված։ Ուզում եմ տեղեկացնել, որ ես Եվլախում չեմ եղել երբևիցե, որևիցե բանակցություններ չեմ վարել։ Եվլախ գնացող մարդիկ որևիցե փաստաթուղթ չեն ստորագրել, այնտեղ իրականացվել է զուտ հումանիտար բնույթի հարցերի քննարկում՝ հոսանքի, գազի վերականգնում, անվտանգ դուրս բերում, վիրավորների հետ կապված հարցեր»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է նրան, որ Սամվել Բաբայանը առանձին բանակցություններ է վարել ադրբեջանցիների հետ, Շահրամանյանն ասաց. «Ինձ թվում է, ինքը փակ մարդ չի, կխնդրեմ իրենից հետաքրքրվեք, թե ինչ բանակցություններ է ինքը վարել, ում միջոցով է վարել, ով է դուրս եկել իրենց վրա, որ այդ բանակցությունները իրականացվել են, ով է տեղյակ եղել Հայաստանի Հանրապետությունում, ով է արտոնել այդ բանակցությունները»։




















