top of page

Ինչո՞ւ էր քրեական հեղինակություն Տույը գնացել Սիմոնյանների տուն. նոր մանրամասներ․ «Հրապարակ»

Nov 20, 2022
1 min read


Օրեր առաջ Երևանի տներից մեկում հերթական սպանությունն էր տեղի ունեցել. միմյանց վրա կրակելով սպանվել էին քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույը` Արթուր Ղազարյանը և ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը։

Սպանությունը տեղի էր ունեցել Սիմոնյանների տանը։

«Հրապարակ»-ին դեպքից նոր մանրամասներ են հայտնի դարձել։

«Այսպես, իրավապահ համակարգի մեր աղբյուրները փոխանցում են, որ Տույի «մարդկանցից» մեկը խնդիրներ է ունեցել Սիմոնյանի փոքր տղաներից` Հովոյի հետ, այդ օրն էլ գնացել են նրանց տուն, որպեսզի հաշտվեն։ Մինչ մյուս կողմը հաշտության ձեռք կմեկներ, նախկին պաշտոնյան հայհոյանքներով է ընդունել «հյուրերին», որտեղից էլ սկսվել է փոխհրաձգությունը։

Տղաներից Կենդանաբանական այգու նախկին փոխտնօրեն Վլադիմիր Սիմոնյանն առաջինը կրակում է Տույին և սպանում, որից հետո էլ մյուս կողմը սպանում է Արտուշ Սիմոնյանին. «Արտուշենք շատով են եղել, նաև պահակն է եղել, իսկ Տույենք 4 հոգով են եղել»»,- գրում է լրատվամիջոցը։

 
 
1/3083
bottom of page