top of page

Ղարաբաղի հարցով հայտարարությունը համաձայնեցված է․ Պուտին

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Nov 20, 2022
  • 1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը համարել է արդյունավետ։ Նա նշել է, որ ստեղծված է համապատասխան մթնոլորտ հետագա պայմանավորվածությունների համար։

Նրա խոսքով՝ երկրների առաջնորդները համաձայնեցրել են Ղարաբաղի հարցով համատեղ հայտարարությունը։


ՌԴ նախագահը հավելել է, որ հանդիպումը ցույց տվեց, որ կողմերը կարող են համաձայնության գալ ապագայի վերաբերյալ, և Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն հարաբերությունների կարգավորմանը։

bottom of page