top of page

«Ադրբեջանը հույս ունի, որ 2026-ի ընտրություններից հետո կփոխվի Հայաստանի քաղաքական կուրսը»․ Արամ Սարգսյան

Oct 29, 2025
1 min read

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին շրջանում ԱՄՆ-ը հատկապես ակտիվորեն փորձում է տարածել իր դեստրուկտիվ ազդեցությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։


Մենք օգտագործելու ենք բոլոր հնարավոր միջոցները՝ դիվանագիտական, քաղաքական, տնտեսական, որպեսզի հակազդենք այդ միտումներին։


Ս. Լավրով, ՌԴ ԱԳ նախարար


Ինչո՞ւ Ադրբեջանի նախագահը Վաշինգթոնում նախաստորագրեց և ոչ թե ստորագրեց խաղաղության փաստաթուղթը։ Նախաստորագրեց, որովհետև հույս ունի, որ 2026-ի ընտրություններից հետո կփոխվի Հայաստանի քաղաքական կուրսը, և Հայաստանը կվերադառնա Ռուսաստանի ազդեցության դաշտ՝ Ադրբեջանի համար ձեռնտու Մոսկովյան հարթակով։


Ովքեր են Հայաստանում, որ օժանդակել և օժանդակում են Լավրովին ու Ալիևին՝ մեր երկրի քաղաքական կուրսը փոխելու հարցում, գաղտնիք չէ, և դու նրանց գիտես, սիրելի ժողովուրդ։


Հետևաբար՝ քո յուրաքանչյուր ընտրություն, այդ թվում՝ Վաղարշապատում, որոշիչ է, քանի որ մենք ընտրում ենք մեր, մեր զավակների, թոռների և ծոռների ապագան։ Մնում ենք Լավրովյան պարտադրանքի տակ, թե վերջապես պոկվում ենք այդ լծից ու միանում քաղաքակիրթ աշխարհին։


Տա Աստված, որ պոկվենք․․․»։

 
 
1/3083
bottom of page