top of page

Սիրիացի զինվորականները փակել են ԱՄՆ զրահամեքենաների շարասյան ճանապարհը

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Սիրիական բանակը կիրակի հյուսիսարեւմտյան Հասեկե նահանգի Թել Թամեր քաղաքի մերձակայքում թույլ չի տվել ամերիկյան ուժերի պարեկային շարասյանը անցնել իր անցակետով։ Այս մասին հայտնել է ТАСС-ը՝ հղում անելով SANA գործակալությանը։


Դրա տվյալներով՝ երբ ամերիկացի զինվորականները զրահամեքենաներով մոտեցել են Մազրաաթ Շավիշ շրջանին, սիրիացի զինվորները դուրս են եկել մայրուղի եւ փակել նրանց անցումը։ Միաժամանակ, նրանք զենքով չեն սպառնացել եւ նախազգուշական կրակ չեն բացել։ Արդյունքում ամերիկացի զինվորականները ստիպված են եղել փոխել շարժման երթուղին։


1/2451
bottom of page