«ԵՄ-ն և ՀՀ-ն երբեք այնքան մոտ չեն եղել, որքան հիմա». Մարթա Կոս
- Elen Hovsepyan

- Sep 20
- 1 min read

Եվրոմիությունը և Հայաստանը երբեք այնքան մոտ չեն եղել, որքան հիմա՝ հայտարարել է Մարթա Կոսը:
«Երևանում հանդիպել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու մեր գործընկերության առաջնահերթությունները: «Դիմակայունություն և տնտեսական աճ» ծրագրի շրջանակում հայտարարել եմ 202 միլիոն եվրոյի տրամադրման մասին և ազդարարել նոր Բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մեկնարկը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ»,- X-ի իր էջում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը:




















