«Դիլիջանի համայնքապետարանը հրապարակել է ֆինանսական օգնություն ստացած մայրերի անձնագրերի և ՀԾՀ-ների տվյալները»․ Ոսկան Սարգսյան
- Jul 13, 2025
- 1 min read

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դիլիջան համայնքապետ Դավիթ Սարգսյանը հուլիսի 9-ին որոշում է ընդունել Դլիջան համայնքի 2025 թվականի բյուջեով նախատեսված «Ընտանիքի անդամներ և զավակներ» նախահաշվի համապատասխան հաշվից մեկ միլիոն ՀՀ դրամ փոխանցել «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի «Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմ» ՀԿՀ-ի համապատասխան հաշվեհամարին՝ Դիլիջանի համայնքապետարան դիմած նորածին երեխաների ընտանիքներին դրամական աջակցություն տրամադրելու նպատակով։ 30 նորածինների ընտանիքներին ցուցաբերվել է 20-50 հազար դրամ աջակցություն։ Համայնքի ղեկավարի որոշման մեջ հրապարկված են նորածին մայրերի անուն-ազգանունները, անձնագրերի և ՀԾՀ-ի՝ հանրային ծառայության համարանիշների տվյալները։ Քաղաքացիների անձնական տվյալները հրապարակելն անթույլատրելի է»։




















