top of page

Կայծակի հարվածից մահացած զինծառայողը Տաշիրից էր, սոցիալապես անապահով ընտանիքից

  • Jun 6, 2025
  • 1 min read

Սիսիանի դիրքերից մեկում այսօր կայծակնահարության հետեւանքով մահացած ժամկետային զինծառայող Նարեկ Մարգարյանը Լոռու մարզի Տաշիր համայնքից էր։

NEWS.am–ի տեղեկություններով, Նարեկը մեկ ամսից զորացրվելու էր։ Նա սոցիալապես անապահով ընտանիքից է, ունի եղբայրը, որն ունի հաշմանդամություն։

Ավելի ավղ ՊՆ–ից հայտնել էին, որ հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, կայծակնահարության հետևանքով մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։

 
 
1/2717
bottom of page