top of page

Քրիստինե Պեպելյանը, Սարո Թովմասյանն ու Ռուբեն Սասունցին ևս արձագանքել են Վարդան Ղուկասյանի կոչին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 29
  • 1 min read

Ինչպես հայտնել էինք, ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը նախօրեին ֆեյսբուքյան եթերով դիմել էր մշակութային գործիչներին, որպեսզի նրանք արձագանքեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը: «Այս եթերից հետո բոլորդ պարտավոր եք մեկ մարդու նման դատապարտող հայտարարությամբ հանդես գալ՝ Նիկոլ Փաշինյան կոչված երևույթի հասցեին՝ կապված Եղեռնի հարցը հարցականի տակ դնելու հանգամանքով»,- ասել էր Ղուկասյանը: Հայտնել էինք, որ այդ կոչին արձագանքել են երգիչներ Արման Հովհաննիսյանը, Տիգրան Ասատրյանը, Արմենչիկը: Քիչ առաջ սոցկայքի իրենց էջերում գրառումներ են կատարել նաև Քրիստինե Պեպելյանը, Սարո Թովմասյանը, Ռուբեն Սասունցին:

1/2180
bottom of page