top of page

Քաղաքագետ. Արդար կլինի, որպեսզի Բաբաջանյանը Ռուսաստանից կարգին վճարվի այս ակցիայի համար

Քաղաքագետ Արա Պողոսյանը, անդրադառնալոց ԱԺ-ում Արման Բաբաջանյանի ելույթին, գրում է.

«Եթե ես լինեի ԵՄ ներկայացուցիչ, միանշանակ Արման Բաբաջանյանին

ա. դատական պատասխանատվության կենթարկեի` ԵՄ խորհրդանիշները անարգելու համար, ևբ. Persona non grata (անցանկալի անձ) կհայտարարվեր ԵՄ տարածքում։Պատկերացնո՞ւմ եք, մարդը ԵՄ դրոշը բերել է երկրի խորհրդարան (սա ՀՀ նկատմամբ անհարգալից վերաբերմունք է), հետո հանում է «կալոշ» իբր ռուսական սապոգի խորհրդանիշ, ու վերջում «ռուսական սապոգը» դնում է ԵՄ դրոշի վրա, կարծես իր պատկերացմամբ «ռուսական սապոգով» տրորում է ԵՄ-ն։Սա եթե սիմվոլիզմից բերենք լեզվական և քաղաքական արտահայտչամիջոցներ, կդառնա` Ռուսաստանը գրավում է Եվրոպական Միության տարածքը և իր գերիշխանությունը հաստատում ԵՄ նկատմամբ։Անգամ ամենամոլի ռուսամոլի երևակայությունը այսքան չէր աշխատի։Հիմա արդար կլինի, որպեսզի Բաբաջանյանը Ռուսաստանից կարգին վճարվի այս ակցիայի համար»։

bottom of page