Հրաձգություն` Մայամիի բարում. 2 մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել
Շաբաթ վաղ առավոտյան ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Մայամիի արվարձաններում գտնվող հայտնի առևտրի կենտրոնում գտնվող բարում հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, յոթը՝ վիրավորվել, հայտնում է NBC News-ը։
Տեղի իրավապահների տվյալներով՝ CityPlace Doral համալիրի մարտինի բարում վեճ է տեղի ունեցել շաբաթ օրը առավոտյան՝ ժամը 3:30-ի սահմաններում, ինչի հետևանքով դեպքի վայրում աշխատող անվտանգության աշխատակիցը միջամտել է: Վիճաբանության մեջ ներգրավված տղամարդը հանել է ատրճանակը և կրակել անվտանգության աշխատակցի վրա՝ սպանելով նրան:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները կրակել և սպանել են ենթադրյալ կրակողին, սակայն մինչ այդ փոխհրաձգության ժամանակ վիրավորվել են մեկ ոստիկան և վեց անցորդներ։
Ֆլորիդայի իրավապահ մարմինները հետաքննում են տեղի ոստիկանների կողմից ուժի կիրառումը։
«Դեռ վաղ է ասել, թե ում են կրակել, բայց մենք ակտիվորեն հետաքննում ենք այս միջադեպը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը։
Comments