Տեսան, որ փուչիկը պայթելու է, Թաթուլ Ասիլյանին հեռացրեցին ՔՊ-ից. Գառնիկ Դանիելյան

Լավ գիտեին, էդ մարդն ով է. Իրեն ամբողջ մեր մարզը գիտի, գիտի իր ով լինելը։ Իմ համերկարցին է, Իջևանից է, գիտենք՝ մինչև 2018 թվականը ով էր, դրանից հետո ինչ երևակայությունների մեջ էր ընկել. Նիկոլ Փաշինյանի նկարը Աստծու հետ էր համեմատում, հերթական երևույթն էր, որ օգտվելով իշխանական լծակներից, իմ տեղեկություններով, բազմաթիվ մարդկանց խոստումներ է տվել: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համահիմնադիր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի նկատմամբ Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզում հայտարարելու փաստին;
Նրա խոսքով, այդ մասին ինքը բարձրաձայնել է դեռ ամիսներ առաջ։
«Տեսան, որ փուչիկը կարող է պայթել, կոնտրոլից դուրս գալ, իրեն հեռացրեցին կուսակցությունից։ Հիմա էլ փորձում են իրենց ապահովագրել, որ իրենց հետ ոչ մի կապ չունի։ Բայց կրկնում եմ, որ մարդկանց խոստումներ է տվել, որ նրանց հարցերը կդասավորի շատ-շատ բարձրաստիճան իշխանական շրջանակներում տեղյակ են եղել։ Ո՞ւմ պարզ չի, թե ինչ գործելաոճով են աշխատում։ Բոլոր կառույցներն էլ կոռուպցիայի, ամենաթողության խորհրդանիշներ են»,-ասաց նա։