top of page

Սա վստահության շարժում է, որը մեկ վայրկյանում իր խաղաքարտերը չի բացում․ Թովմաս Առաքելյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 12, 2024
  • 1 min read
ree

Մենք վստահությամբ ու հավատարմությամբ շարունակում ենք պայքարել հանուն ճշմարտության։

Այս մասին երիտասարդական երթի ժամանակ հայտարարեց Թովմաս Առաքելյանը:

«Երկու օր առաջ տեսանք, որ ուսանողներն ամբողջապես դասադուլի օրակարգի մեջ էին:

Ամենակարևորը մենք համբերատար ենք, այս շարժման մեջ դա շատ կարևոր է: Պետք չէ սպասել, որ երկու օրում ինչ-որ բաներ են լինելու: Մենք փոքր քայլերի գեղեցիկ արվեստը գիտենք և շարունակում ենք վստահ գնալ առաջ:

Կոչ եմ անում կասկածները հաղթահարել և վստահել, սա վստահության շարժում է, որը մեկ վայրկյանում իր խաղաքարտերը չի բացում»,-նշեց նա:

Թովմաս Առաքելյանի խոսքով՝ Սրբազան հայրը շատ վստահ և համբերատար շարունակում է առաջ տանել ճշմարտության օրակարգը։

Հիշեցնենք, որ այսօր 18։30 Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաք։

bottom of page