Վարչապետի մեր թեկնածուն կարող է լինել Հրանտ Բագրատյանը․ Արամ Սարգսյան
- Elen Hovsepyan

- Mar 13, 2024
- 1 min read

«Միասին» շարժման համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտնեց վարչապետի իրենց հնարավոր թեկնածուի անունը։
«Մենք այսօր չենք կարող այդ մենաշնորհը վերցնել մեզ վրա և ասել, թե ամբողջը (կառավարությունը – խմբ.) մենք ենք ներկայացնում։ Կարևոր է քաղաքական ուժերի միասնությունը։
Մեր շարժման ներսում կարծում ենք, որ վարչապետի թեկնածուն կարող է լինել Հրանտ Բագրատյանը, նաև ասում ենք, որ իշխանության թևերը հավասարակշռված պետք է լինեն, լիազորությունների վերաբաշխում պետք է լինի»,– նշեց Սարգսյանը։
Նա շեշտեց, որ իրենք պատրաստվում են միայն միասնական քայլեր անել։




















