Գյումրիում կներդրվի թափառող շների զանգվածային ստերջացման նոր ծրագիր
- Octopus Media

- Feb 7
- 1 min read

Գործուն և իրատեսական քայլեր ենք ձեռնարկում Գյումրիում թափառող շների խնդրի լուծման ուղղությամբ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Անդրեասյանը՝ նշելով, որ այդ առիթով այցելել է Երևանի քաղաքապետարանի Կենդանիների խնամքի կենտրոն:
«Այն Հայաստանում միակ պետական կառույցն է, որը զբաղվում է թափառող կենդանիների խնդիրներով և գլխաքանակի կանոնակարգմամբ:
Կենտրոնի տնօրեն Հարություն Առաքելյանի հետ խոսելով Գյումրիում թափառող շների մեծ թվի և վտանգավորության մասին, քննարկել ենք հարցի լուծման տարբերակները:
Ձեռք ենք բերել պայմանավորվածություն՝ առաջիկայում Գյումրիում ներդնել շների զանգվածային ստերջացման նոր ծրագիր և հիմնել նմանօրինակ մարզային կառույց»,- գրել է Անդրեասյանը:




















