top of page

Վարձակալած բնակարանից փող գողացած տղամարդը ձերբակալվել է

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 25
  • 1 min read
ree

Հուլիսի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Արշակունյաց պողոտայում գտնվող և վարձակալությամբ տրված իր բնակարանից գողացել են 80 հազար դրամ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Շենգավիթի համայնքային ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի 44-ամյա բնակիչը:

Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների հետ համագործակցությամբ՝ հուլիսի 22-ին 44-ամյա տղամարդը Գորիսում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Շենգավիթի բաժին:

Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

1/2274
bottom of page