Նոր մանրամասներ՝ Վանաձորի դատարանում տեղի ունեցած դանակահարությունից
- Elen Hovsepyan

- 3 hours ago
- 1 min read

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ քիչ առաջ «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանիցշտապօգնության ավտոմեքենայով նշված հիվանդանոց տեղափոխված՝ կալանավորված անձ, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդի բնակիչ 22-ամյա Էրիկ Դ.-ի կյանքը։ Վերջինս դատարան էր տեղափոխվել և տեղի էր ունենում դատական նիստ և նա, որպես կասկածյալ, ներգրավված է եղել անցյալ տարվա հուլիսի 17-ին մի խումբ անձանց հետ առանձնակի դաժանությամբ Ստեփանավանի բնակիչ 21-ամյա Հայկ Մ.-ին սպանելու գործով։ Նա և նրա հանցակիցները կասկածվում են տղային սպանելու, ապա դին այրելու և Ստեփանավանի վարչական տարածքում՝ դաշտամիջյան տարածքում հողով և քարերով թաքցնելու մեջ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր դատական նիստին սպանվածի հարազատներից մեկը վրեժխնդիր լինելու նպատակով դանակով հարվածել էր Էրիկ Դ.-ին։




















