top of page

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ընթացք կտա նախագահին պատասխանատվության ենթարկելու հարցին»․ Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ընթացք կտա Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնի անհամատեղելիության պահանջների կատարման ապահովման, ինչպես նաև հայտարարագրերում հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հետ կապված նրան պատասխանատվության ենթարկելու հարցին։ՀՊՏՀ ռեկտորի թեկնածու Էդգար Ղազարյանի կողմից 2024 թվականի օգոստոսի 29-ին ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիմում է ներկայացվել Հանրապետության նախագահ, ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից պաշտոնի անհամատեղելիության պահանջների կատարման ապահովման, ինչպես նաև հայտարարագրերում հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հետ կապված պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար։2024 թվականի սեպտեմբերի 4-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հայտնել են, որ այդ դիմումում նշված փաստական հանգամանքների հիմքով վարչական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ հարցերը ենթակա են քննարկման Հանձնաժողովի իրավազոր նիստում («Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 21-րդ հոդված):Քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի երկու թափուր տեղերը հնարավոր չի եղել լրացնել ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ցուցաբերած գործողությունների հետևանքով, հանձնաժողովի հինգ անդամներից երկուսի պաշտոնները թափուր են, իսկ հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը գտնվում է ամենամյա արձակուրդում, հետևաբար տվյալ պահին Հանձնաժողովը չունի իրավազոր կազմ, ինչի պատճառով խնդրին հնարավոր կլինի անդրադառնալ 2024 թվականի սեպտեմբերի 10-ից։ Այդ ժամկետից հետո դիմումում բարձրացված հարցերը և դրանց կապակցությամբ վարույթ հարուցելու հարցը քննության առարկա կդառնա 2024 թվականի սեպտեմբերի 10-ից հետո»։

Comments


1/1765
bottom of page