Երևան-Սևան մայրուղում վթարված մեքենային հարվածել է մեկ այլ մեքենա. կա 8 վիրավոր
- Octopus Media

- Mar 17, 2024
- 1 min read

Մարտի 16-ին խոշոր ավտովթարներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 32 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, կոտրել մի քանի մետրը և գլխիվայր շրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Մինչ դեպքի վայրը սահմանազատում էին պարեկները «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս բախվել է գլխիվայր շրջված «Toyota Camry»-ին ապա մոտ 30 մետր առաջ է ընթացել, բախվել ծառերին, մի քանիսը կոտրել ու արմատախիլ արել և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում` մինչ այդ կոտրելով նաև երկաթե արգելապատնեշները։

Նշված վթարից 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։
Երկու վթարների փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։




















