Ամեն հաղթանակի համար տվել եմ առավելագույնս․ Վազգեն Թևանյան

«Այս մեդալի հետևում տարիների աշխատանք, քրտինք ու մեծ նվիրում կա։ Հեշտ ճանապարհ չէր․ ուժեղ մրցակիցների դեմ պայքարում ամեն հաղթանակի համար տվել եմ առավելագույնս։ Որախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով։
Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ ուժ տվեց ու այս հաղթանակը պարգևեց։ Ամենադժվար պահերին հավատս ինձ օգնել է չհանձնվել ու շարունակել պայքարը։
Շնորհակալ եմ նաև իմ անձնական մարզչին՝ Ռաֆիկ Գոլեցյանին միասին կատարած մեծ աշխատանքի և աջակցության համար։"
Շնորհակալ եմ Քեզ, Տե՛ր։ Քո օգնությամբ հասա այս հաղթանակին։ Ամբողջ փառքը Քեզ»,- գրել է հայ մարզիկը։
Հիշեցնենք, որ Աստանայում կայացած աշխարհի առաջնության չեմպիոնական տիտղոսի համար վճռորոշ գոտեմարտում Վազգեն Թևանյանն ուժերը չափել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բոուեն Բասեթի հետ և 1։9 հաշվով ցավալի պարտություն կրելով՝ հռչակվել աշխարհի փոխչեմպիոն։




















