top of page

Իրանի նախագահը այցով ժամանել է Անկարա

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 24, 2024
  • 1 min read
ree

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին այցով ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, հայտնում է Անատոլու գործակալությունը։

Նախատեսվում են բանակցություններ Ռաիսիի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև։

Իրանի նախագահը կմասնակցի նաեւ Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 8-րդ նիստին։

Ակնկալվում է, որ Թուրքիայի և Իրանի նախագահների պաշտոնական բանակցություններում կքննարկվի երկկողմ հարաբերությունների վիճակը։

Կողմերը մտքեր կփոխանակեն նաև տարածաշրջանային հարցերի շուրջ, այդ թվում՝ Գազայի հատվածում, Իրաքում, Սիրիայում, Կովկասում, Աֆղանստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների և Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ։

bottom of page