top of page

«Երկրների ղեկավարներն Ամանորին համախմբման ուղերձներ են հղում, Փաշինյանը՝ պառակտման»․ Ոսկան Սարգսյան

Dec 27, 2025
1 min read

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկրների նախագահները ու վարչապետերը ամանորին համախմբման ուղերձներ են հղում, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ պառակտման․


Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքան էջում գրառել է, որ


դեկտեմբերի 28-ին, Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցելու է պատարագի և հավելել. «Այստեղ էլ իմ ակնկալիքն այն է, որ Կտրիճ Ներսիսյանի անունը չհնչի պատարագի ժամանակ՝ նախկինում բերված հիմնավորումներով և պատճառներով։


Ի դեպ, կան մարդիկ, ովքեր ասում են, որ իրենք տարբեր եկեղեցիներում, երբ որ պատարագի են մասնակցում և հնչում է Կտրիճ Ներսիսյանի անունը, ցանկություն ունեն իրենց բողոքն արտահայտել հենց այդ պահին։ Արդյո՞ք նման բան կարելի է և թույլատրելի է։ Ես կարծում եմ, որ այո, նման բան կարելի է և թույլատրելի է, որովհետև դա լեգիտիմ ակնկալիք է, որ այն մարդիկ, ովքեր իրենց հայտարարագրել են որպես վեհ և որպես որոշակի կանոններով ապրող մարդիկ, և չեն կատարել դա, չեն կատարում դա և չեն էլ պատրաստվում առերեսվել այս փաստի հետ։


Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներս, պետք է ոչ միայն վերաբերմունք ձևավորենք այդ փաստի առիթով, այլև պետք է արտահայտենք այդ վերաբերմունքը և, ի վերջո, այդ վերաբերմունքից բխող գործնական արդյունքների հասնենք»։ Աշխարհի տարբեր երկրների նախագահները և վարչապետերը ամանորի ուղերձներում համերաշխություն, համախմբում են քարոզում, իսկ Նիկոլ Փաշինյանը` պառակտում։ Սահմանադրությամբ պետությունից անկախ գործող Հայ առաքելական եկեղեցու ներքին գործերին գործադիր իշխանության ղեկավարի խառնվելը, պատարագի տեքստ զեղչելը լեգիտիմ չէ, այլ հակասահմանադրական է, ինքնիրավչություն»։

 
 
1/3084
bottom of page