Բայդենը մեկ րոպեում 2 անգամ Գազայի հատվածը շփոթել է Ուկրաինայի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր խոսքում մեկ րոպեում երկու անգամ Գազայի հատվածը շփոթել է Ուկրաինայի հետ, հայտնում է The Guardian-ը:ԱՄՆ նախագահը Սպիտակ տանն Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ հանդիպումից հետո հայտարարություններ է արել մամուլի համար:
Խոսելով Գազայի հատվածում պաղեստինցիների համար օդից նետվող մարդասիրական օգնության փաթեթների մասին՝ նա ասել է.«Առաջիկա օրերին մենք պատրաստվում ենք միանալ Հորդանանին և մյուս ընկերներին, որոնք Ուկրաինային (Գազա) լրացուցիչ սննդամթերք և պաշարներ են տրամադրում»: Այնուհետև Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ը «կձգտի շարունակել բացել այլ ճանապարհներ Ուկրաինայում (Գազա), ներառյալ ծովային միջանցքի հնարավորությունը՝ մեծ քանակությամբ մարդասիրական օգնություն տրամադրելու համար»:
Սպիտակ տան պաշտոնյաներն ավելի ուշ պարզաբանել են, որ ԱՄՆ նախագահն իրականում խոսում է Գազայի մասին:
ความคิดเห็น