«Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ

Մեր աղբյուրն ասում է՝ որպեսզի նման սցենար չզարգանա, Նիկոլ Փաշինյանի առաջ 4 պահանջ են դրել: Մեկը վերաբերում է 102-րդ ռուսական ռազմաբազային․ Փաշինյանին առաջարկել են ձեռք քաշել այդ թեմայից: Երկրորդը վերաբերում է ռուսական մասնակցությամբ կապիտալի նկատմամբ ոտնձգություններին երկաթուղի, «Գազպրոմ» եւ այլն: Այս թեմայից էլ պետք է հրաժարվի ՀՀ իշխանությունը: Երրորդը վերաբերում է «ԵԱՏՄ, թե ԵՄ» դիլեմային: Այս հարցում 2 ճանապարհ են առաջարկել կա՛մ չեղարկել «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, կա՛մ այս հարցով հանրաքվեի օրը հայտարարել:
Չորրորդ հարցը պրոռուսական գործիչների նկատմամբ հալածանքները դադարեցնելուն է վերաբերում: Ենթադրում ենք Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, Անդրանիկ Թեւանյան, Սամվել Կարապետյան: Մի ենթապահանջ էլ կա կառավարությունում Ռուսաստանի համար ընդունելի փոխվարչապետ նշանակվի, որի հետ ՌԴ իշխանություններն ուղիղ կաշխատեն, որովհետեւ բոլորից հիասթափված են եւ դժգոհ: Մենք փորձեցինք ՀՀ կառավարական շրջանակներից ճշտել այս տեղեկությունների իսկությունը:
Մեր աղբյուրներն ասացին, որ շատ քիչ մարդ է իրերի իրական դրության մասին տեղյակ, բայց վերջին օրերին մի քանիսի «դեմքին գույն չկա», իսկ ՏԿԵՆ-ից խոստացան պատասխանել մեր հարցմանը։ Մի ամբողջ օր սպասեցինք, բայց պատասխան չստացանք:




















