Զելենսկին փոխեց նաև ԶՈՒ գլխավոր շտաբի պետին
Feb 10, 2024
1 min read

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սերգեյ Շապտալային պաշտոնանկ է արել․ մինչ այդ էլ փոխել էր Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին։
Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հրապարակման համաձայն՝ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սերգեյ Շապտալայի փոխարեն Զելենսկին նշանակել է Անատոլի Բարգիլևիչին, որը մինչ այս ղեկավարում էր տարածքային պաշտպանության ուժերը։




















