top of page

Վրաստանի նախագահին Փաշինյանի այցի մասին չեն տեղեկացրել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին հնարավորություն չի տրվել հանդիպել աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, գրում է aliq.ge-ն։

«Վրաստանի նախագահը ողջունում է Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը երկիր, սակայն ցավալի է, որ նախագահին հնարավորություն չի տրվում հանդիպել և պատշաճ կերպով հյուրընկալել բարեկամ երկրների ղեկավարներին՝ Վրաստան այցի շրջանակներում։

Ցավալի է նաև, որ համապատասխան գերատեսչությունները նախագահին չեն տեղեկացնում երկրում նախատեսված բարձրաստիճան այցերի, հանդիպումների կամ միջոցառումների մասին»,- ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Զուրաբիշվիլին։

Հարկ է նշել, որ Փաշինյանը Թբիլիսիում է Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի շրջանակներում, ինչը ենթադրում է կառավարությունների և դրանց անդամների հանդիպում:

Ընդգծենք նաև, որ նախորդ տարիներին աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Փաշինյանը հանդիպել է նաև Զուրաբիշվիլիին։

Comments


bottom of page