Ռուսաստանում ռուսաց լեզվի քննությունը չհանձնած ներգաղթյալների երեխաներին հորդորել են տուն վերադառնալ
- Elen Hovsepyan

- 3 hours ago
- 1 min read

Եթե օտարերկրացի երեխան չի հանձնում ռուսաց լեզվի քննությունը, նա պետք է վերադառնա իր ծագման երկիր։ Դրա մասին, ըստ «Ведомости»-ի, հայտարարել է ՌԴ նախագահին առընթեր Քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի նախագահ Վալերի Ֆադեևը։
Նա նշել է, որ հենց որ երեխան մտնում է Ռուսաստան, «նրա մասին պետք է հոգ տարվի»։
«Ոչ մի երեխա չպետք է կորչի պետական մեքենաիի տեաադաշտից։ Որովհետև մարդու և այս դեպքում՝ երեխայի հիմնարար իրավունքներից մեկը կրթություն ստանալն է։ Այն ամրագրված է Ռուսաստանի Սահմանադրությամբ, ինչպես նաև Ուզբեկստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանադրություններում»,- ասել է Ֆադեևը։
Նա նշել է, որ ծնողները պարտավոր են իրենց երեխաներին կրթություն ապահովել։
Ֆադեևը կարծում է, որ դպրոցներն իրենք պետք է որոշեն՝ արդյոք ընդունեն օտարերկրացու երեխային։ տտсնրա, եթե երեխան ռուսերենին չի տիրապետում, «ինչո՞ւ պետք է տնօրենը և ուսուցիչները ստանձնեն այս լրացուցիչ, անիմաստ բեռը»։




















