top of page

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում քահանայական ձեռնադրության և օծման կարժանանան 11 սարկավագներ

Feb 3, 2024
1 min read

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ փետրվարի 4-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Սուրբ Պատարագի ընթացքում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն:

Այդ մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։

Քահանայական ձեռնադրության և օծման կարժանանան տարբեր եկեղեցական կառույցներում իրենց սպասավորությունը բերող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան տասնմեկ սարկավագներ:

Սուրբ Պատարագի սկիզբը` ժամը 10:30-ին:

1/3083
bottom of page