Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների․ Լավրով
- Elen Hovsepyan

- Jan 22, 2024
- 1 min read

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների, բայց ոչ այն մասին, թե ինչպես պահել Կիևի ներկայիս ղեկավարներին իշխանության ղեկին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Հիշեցնեմ, որ մենք երբեք չենք հրաժարվել և միշտ պահպանել ենք բանակցությունների պատրաստակամությունը։
Բանակցություններին, ոչ թե այն մասին, թե ինչպես իշխանության ղեկին պահել Կիևի ռեժիմի պարագլուխներին և անձնատուր լինել նրանց
ֆանտազիաներին, այլ երկրի ավերիչ տասնամյա թալանի և նրա ժողովրդի նկատմամբ բռնության ժառանգությունը հաղթահարելու մասին», -ասել է Լավրովը ՝ ելույթ ունենալով Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։




















