«Հրապարակ»․ ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ-երում ռեւանշի գնալ, համայնքապետերին վախեցրել են
- 8 hours ago
- 1 min read

Ընդդիմությունը բազմիցս հայտարարել էր ՏԻՄ աշնանային ընտրություններին մասնակցելու մասին, հատկապես մարտական էր տրամադրված «Ուժեղ Հայաստանը», որը մարզերում բավականին ձայներ է տարել եւ կարող էր լուրջ խնդիրներ առաջացնել գործող իշխանության համար: Բայց մենք տեղեկացանք, որ բավականին խոչընդոտներ են ծագել այդ ճանապարհին. Փաշինյանի ծավալած քրեական հետապնդումները, մարդկանց ունեցվածքը խլելու ապօրինի գործընթացները վախեցրել են մարդկանց եւ թեկնածուներ գտնելու դժվարություններ առաջացրել, հատկապես համայնքապետերի թեկնածուներ գտնելն է շատ բարդացել:
Մարդիկ չեն հավատում, որ հնարավոր է հաղթել, իսկ հաղթելու դեպքում` բանտում չհայտնվել կամ չզրկվել ունեցվածքից ու աշխատատեղից, ուստի խուսափում են առաջադրվելուց:




















