Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
6 hours ago
1 min read

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Աբու Դաբիում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսին։
Կոնգրեսի բարձր մակարդակի հատվածում նախարար Սրբուհի Գալյանը հանդես կգա ելույթով՝ ներկայացնելով հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ոլորտներում Հայաստանի իրականացրած բարեփոխումներն ու առաջնահերթությունները։
Այցի շրջանակում նախատեսված են նաև մի շարք բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ՝ գործընկեր պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։




















