top of page

«Չայնիի» ոլորաններում «Mercedes»-ը բшխվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կnտրել դրանք

2 hours ago
1 min read

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։15-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 121-րդ կմ հատվածում, «Չայնիի» ոլորաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Տիգրան Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կոտրել դրանք։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։



 
 
1/3143
bottom of page