Եթե այսօր երեկոյան Կտրիճ Ներսիսյանն էլ մասնակցի ընդդիմադիրների այդ ֆորմատով հավաքին, կիրակի երեկոյան արդեն հեղափոխություն կլինի. Փաշինյան

Եթե այսօր երեկոյան Կտրիճ Ներսիսյանն էլ մասնակցի էդ ֆորմատով հավաքին, կիրակի երեկոյան արդեն հեղափոխություն կլին, կատակել է Փաշինյանը:
«Մի կարևոր կոմպոնենտ կա ընդդիմադիր էդ ֆորմատի, որ կտրուկ կմեծացներ այդ ֆորմատի հաջողության շանսերը։ Այդտեղ մի կարևոր անձ պակասում էր՝ Կտրիճ Ներսիսյանը։ Որ ինքն էլ էնտեղ ներկա լիներ, պատկերը կլիներ ամբողջական: Կարծում եմ՝ ընդամենը օրերի ընթացքում էդ ֆորմատը կարող էր Հայաստանում հեղափոխություն իրականացնել։ Հիմա էլ ուշ չի, եթե էսօր երեկոյան էդ ֆորմատով հավաքվեն, կիրակի երեկոյան արդեն հեղափոխություն կլինի»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ընդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանը: Ավելի վաղ Նարեկ Կարապետյանը գրել էր, որ հաշվի առնելով ստեղծված հատուկ իրավիճակը և Հայաստանի իրական անկախությանը սպառնացող վտանգը՝ երեկ երեկոյան տեղի է ունեցել հատուկ միջոցառում։




















