top of page

Իշխանությունը վերածվել է քաղաքական հետապնդումների, հալածանքների և հաշվեհարդարի բացահայտ գործիքի. Սեյրան Օհանյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 4 hours ago
  • 1 min read
Այսօր իշխանությունը վերածվել է քաղաքական հետապնդումների, հալածանքների և հաշվեհարդարի բացահայտ գործիքի: Այս մասին ԱԺ-ում այսօր ասել է ԱԺ Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ՝ Աժ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ: Նախագիծը վերաբերում է ՀՀ-ում քաղբանտարկյալներին, նրանց  իրավունքների վերականգնմանը:

«Լսումների համար հիմք են հանդիսացել ՀՀ-ում արձանագրվող ժողովրդավարության հետընթացը, որի բաղկացուցիչ մասն են կազմում խոսքի, խղճի, հավաքների, ազատությունների կոպիտ ոտնահարումները, ԶԼՄ-ների հանդեպ ճնշումները, շինծու քրեական գործերը,  քաղաքական այլ հայացքներ ունեցող գործիչների և քաղաքացիների նկատմամբ ընտրովի դատավարությունը, որը, մենք, տեսնում ենք անարդար դատավճիռներով, աննախադեպ բանտարկյալների առկայությամբ »,- նշել է Օհանյանը:

Օհանյանի խոսքով՝ իշխող վարչախմբի գործողություններն ուղղված են երկրում վախի մթնոլորտ սերմանելուն, իշխանութունն ամեն գնով պահելուն, որոնք, վերջիվերջո, հանգեցնելու են իրավական պետության հիմքերի խաթարմանն ու սահմանադրության վերջնական տապալմանը:

Պատգամավորը նաև նշել է, որ կարևորելով թեման, խմբակցությունը նախագծի շրջանակներում քննարկումներ է ունեցել «Պատիվ ունեմ» խմբակցության հետ:

«ՀՀ դատախազը, ով դատախազական շրջանակներում ամենաառաջին պատասխանատուն և հրավիրվածն էր այս լսումներին, ներկա չի: Լսումներին ներկա է ԱՄՆ դեսպանության քաղաքական ներկայացուցիչը»,-ասել է պատգամավորը:

1/2497
bottom of page