«ՀՀ կառավարությունը գերադասում է հարստանալ նույնիսկ թոշակառուների վաստակած հանգստի գումարով»․ Նաիրի Հոխիկյան
- Elen Hovsepyan

- 5d
- 1 min read

Ես չեմ նախանձում այն մարդկանց, ովքեր մինչև այս պահը պաշտպանում էին Նիկոլ Փաշինյանին, անտեսում էին նույնիսկ Արցախի հանձնումը, Արարատի ուրացումը, մեր առաջնագծի քայքայումը լոկ այն պատճառաբանությամբ, թե իրենց թոշակը 3000-ով բարձրացրել է։
Հայաստանում այսօր ծերության նվազագույն ամսական թոշակը կազմում է 36.000 դրամ, այնինչ մեր երկրի պետական բյուջեն հնարավորություն ունի վճարելու մինչև 100.000 դրամ + աշխատանքային ստաժին հասանելիք գումար։
Հայաստանի կառավարությունը գերադասում է գրպանել ու հարստանալ նույնիսկ թոշակառուների վաստակած հանգստի գումարով, ճոխ կյանքով ապահովել իր պատգամավորներին ու նախարարներին։ Չափազանց ցածր թոշակ է տալիս սովորական մարդկանց, երբեմն չնչին բարձրացում անում, որ երեսով տա, իսկ հետո, երբ այդ նույն խաբված մարդկանց քվեարկությամբ հանկարծ ընտրվի, ընդհանրապես կզրկի թոշակից' ասելով, թե 63-ը ինչ թոշակի տարիք է, գնացեք բիզնես արեք (ԱԺ-ում արդեն այդ մասին հայտարարել է Փաշինյանը)։
Ադրբեջանում հիմա նվազագույն թոշակը 335 $ է (127.000 դրամ), իսկ Հայաստանի հաջորդ կառավարությունը ունի բոլոր հնարավորությունները, որ մեր թոշակառուներն էլ ամսական ստանան առնվազն 100.000 դրամ թոշակ։ Բայց դա Նիկոլից հետո»։




















