top of page

Հայաստանը ձգձգում է Մոսկվայի մասնակցությամբ նախաձեռնությունները. Զախարովա

  • 9 hours ago
  • 1 min read

Հայաստանը չի պատրաստվում թուլացնել տեմպերը եվրոստանդարտների ներդրման հարցում, այն ձգձգում և սառեցնում է Մոսկվայի մասնակցությամբ նախաձեռնությունները: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մեր մասնակցությամբ լուրջ նախաձեռնությունները ձգձգվում կամ սառեցվում են։ Ընդ որում՝ մեզ մանտրայի պես կրկնում էին՝ կվերադառնանք դրանց քննարկմանը ընտրություններից հետո։ Սակայն Երևանում ոչ ոք չի պատրաստվում թուլացնել տեմպերը եվրոստանդարտների ներդրման առումով», - ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ Երևանի կողմից տարբեր հուշագրեր և շրջանակային պլաններ են ստորագրվում արևմտյան մայրաքաղաքների հետ, այդ թվում՝ այն ոլորտներում համագործակցության մասին, որտեղ ավանդական և հուսալի գործընկերը միշտ եղել է Մոսկվան։

«Դեռ քվեարկության օրվանից առաջ տեղի ունեցավ ռազմավարական գործընկերության մասին արևմտյան երկրների հետ կնքված հռչակագրերի մի ամբողջ շքերթ։ Նույնիսկ այն պետությունների հետ, որոնք երազում են Ռուսաստանի պարտության մասին, մեր երկրի դեմ սահմանում են պատժամիջոցների նորանոր փաթեթներ», - նշել է դիվանագետը։

 
 
1/2934
bottom of page