top of page

Առաջ Հայաստանը բանակցությունների սեղանի շուրջն էր նստած, իսկ հիմա` ուտեստի կարգավիճակով հայտնվել է սեղանի վրա. Լևոն Զուրաբյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

  • Sep 2, 2025
  • 1 min read

Փաշինյանի Հայաստանը մինչփաշինյանական Հայաստանից իրականում տարբերվում է նրանով, որ առաջ Հայաստանը բանակցությունների սեղանի շուրջն էր նստած, իսկ հիմա` ուտեստի կարգավիճակով հայտնվել է սեղանի վրա, այս մասին հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Փաշինյանի գրառումները նմանվում են գարեջրի գովազդ անող և հաճույքով ինքնախաշվող խեցգետնի կենսախինդ բացականչություններին»,-գրել է Զուրաբյանը` ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը։

Փաշինյանը, հիշեցնենք, գրել էր. «Ո՞րն է այսօրվա եւ նախկին Հայաստանի Հանրապետությունների տարբերությունը:

Նախկինում Հայաստանի Հանրապետությունը գոյություն ուներ այլ երկրների շնորհիվ, այլ երկրների համար։

Այսօր Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի իր շնորհիվ՝ իր քաղաքացիների շնորհիվ, իր քաղաքացիների համար։

Փառք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

 
 
1/2920
bottom of page