Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները․ ԱՆ

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025–2027 թվականների ծրագրի առողջապահական բաղադրիչի իրականացմանը, մեթադոնային փոխարինող բուժման հասանելիության ընդլայնմանը և կախվածությունների համաճարակաբանական դիտարկման համակարգի ներդրմանը։
Լենա Նանուշյանն ընդգծել է կախվածությունների կանխարգելման, բուժման և վերականգնման ծառայությունների շարունակական զարգացման կարևորությունը հատկապես դեռահասների և երիտասարդների շրջանում՝ շեշտադրելով բժշկական օգնության հասանելիության ընդլայնման և միջազգային գործընկերների հետ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։
Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը կախվածությունների կանխարգելման և բուժման ծառայությունների բարելավման, դրանց հասանելիության ընդլայնման և միջազգային լավագույն փորձի ներդրման ուղղությամբ։




















