top of page

Ստեփան Ասատրյանին (նախկինում՝ Տ. Արամ քահանա Ասատրյան) և Արամայիս Թախմազյանին (նախկինում՝ Տ. Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը, դատարանի որոշմամբ վարու

1 hour ago
1 min read

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն առանց քննության է թողել Ստեփան Ասատրյանին (նախկինում՝ Տ. Արամ քահանա Ասատրյան) և Արամայիս Թախմազյանին (նախկինում՝ Տ. Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցը։

Դատարանը որոշել է, որ հայցը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չէ։

Միաժամանակ, դատարանը կարճել է գործերի վարույթները և վերացրել Ասատրյանի՝ Հովհաննավանքի և Թախմազյանին՝ Թալինի եկեղեցու հոգևոր հովվի պաշտոնավարումն ապահովելու համար ավելի վաղ կիրառված հայցի ապահովման միջոցները։


 
 
1/3129
bottom of page