Սուրեն Պապիկյանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր
5 hours ago
1 min read

Այսօր ՊՆ վարչական համալիրում Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին:
Հանդիպման ընթացքում քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:




















