top of page

Հայաստանում լուծարվել են բոլոր «ՄՌՈւ»-ները. այսուհետև գործելու են Հաշվառման քննական բաժիններ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ-ում լուծարվել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության հաշվառման և քննական բաժանմունքները, ժողովրդի լեզվով ասած՝ «Գայի ՄՌՈւ»-ները:



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսուհետև Հանրապետությունում գործելու են Հաշվառման քննական բաժիններ:  



ՀՀ ՆԳՆ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Հարությունյանի հրամանով՝ Արմանուշ Մովսիսյանը նշանակվել է Շիրակի մարզի հաշվառման քննական բաժնի պետ:



Ս. Հարությունյանի մեկ այլ հրամանով՝ Վահե Վարդանյանը նշանակվել է Լոռու մարզի հաշվառման քննական բաժնի պետ:



Էդգար Գրիգորյանը նշանակվել է Տավուշի մարզի հաշվառման քննական բաժնի պետ:



Էդուարդ Պողոսյանը՝ Կոտայքի մարզի հաշվառման քննական բաժնի պետ:



Գոռ Սարգսյանը նշանակվել է Արմավիրի մարզի հաշվառման քննական բաժնի պետ:



Սոս Սարդարյանը նշանակվել է Արագածոտնի մարզի հաշվառման քննական բաժնի պետ:  



Արաբո Գրիգորյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի հաշվառման քննական բաժնի պետ:  



Վարդան Մկրտչյանը նշանակվել է Սյունիքի մարզի հաշվառման քննական բաժնի պետ:  



Երևանի քննական բաժնի պետ է նշանակվել Գառնիկ Լևոնյանը:

Comments


bottom of page