top of page

Կրասնոգորսկում երկու ճամպրուկում կնոջ մասնատված մարմին են հայտնաբերել

  • 2 hours ago
  • 1 min read

Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքում երկու ճամպրուկների մեջ կնոջ մասնատված մարմին են հայտնաբերվել։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ,  այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի տարածաշրջանի գլխավոր քննչական վարչությունը։

«Տարածաշրջանային քննչական վարչության քննիչը քրեական գործ է հարուցել 35-ամյա տեղացի բնակչի սպանության դեպքի առթիվ (ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մաս)։ Քննիչների տվյալներով՝ այս տարվա մարտի 18-ին Կրասնոգորսկի տան մոտ հայտնաբերվել են երկու ճամպրուկներ, որոնց մեջ եղել են կնոջ մարմնի մասեր»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Քննիչները և դատաբժշկական փորձագետները ներկայում աշխատում են դեպքի վայրում, անցկացնում են քննչական գործողություններ, նշանակված են դատաբժշկական փորձաքննություններ։ Պարզվում են միջադեպի բոլոր հանգամանքները։

 
 
1/2736
bottom of page