Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց
- 4 hours ago
- 1 min read

Վերաքննիչ դատարանը ՝ դատավոր Վազգեն Ռշտունու նախագահութրամբ, Բագրատ Սրբազանի խափանման միջոց կալանքը փոխել է տնային կալանքի։
Նշենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց 2025 թ. հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Օգոստոսի 21-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով, նոյեմբերի 13–ին` ևսերեք ամսով, ապրիլի 23-ին` 2 ամսով։




















