«Նոթինգհեմ Ֆորեստ»-ը հայտարարել է «Չելսի»-ի հարձակվողի տրանսֆերի մասին, հայտնի է գործարքի արժեքը. պաշտոնական
- 17 minutes ago
- 1 min read

Անգլիական «Նոթինգհեմ Ֆորեստը» պաշտոնապես հայտարարել է Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Լիամ Դելապի տեղափոխության մասին։
««Նոթինգհեմ Ֆորեստ» ֆուտբոլային ակումբն ուրախ է հաստատել Լիամ Դելապի տրանսֆերը, որը հնգամյա պայմանագիր է ստորագրել մեր թիմի հետ։ Հարձակվողը մեզ է միանում «Չելսիից», որտեղ անցկացրեց նախորդ մրցաշրջանը՝ բոլոր մրցաշարերում դաշտ դուրս գալով 47 անգամ։ Այդ հանդիպումներից 5-ը նա անցկացրել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում, որտեղ էլ խփել է եվրոպական էլիտար մրցաշարում իր առաջին գոլը՝ «Բարսելոնայի» դեմ խաղում (3-0)»,- նշված է ակումբի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ անգլիացի հարձակվողի տրանսֆերային արժեքը կկազմի մոտ 52 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Դելապը «Չելսի» էր տեղափոխվել 2025 թվականին՝ «Իպսվիչ Թաունից»։ Լոնդոնյան ակումբի կազմում անցկացրած 47 հանդիպումներում նա դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։




















