top of page

Ինչո՞վ է պայմանավորված «Անահիտի» ցուցադրության տոմսերի թանկությունը

Այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Անահիտ աստվածուհու գլխաքանդակի և ձախ ձեռքի բեկորի ցուցադրության մուտքի տոմսի թանկ արժեքը, ինչը բուռն քննադատության առիթ է դարձել հատկապես սոցիալական հարթակներում, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը ՄԱՄՈՒԼ.ամ-ի թղթակցի հետ զրույցում այսպես բացատրեց․ «Տոմսի գինը թանգարանն է որոշել։ Նմանատիպ հատուկ նախագծերը վճարովի են։ Անվճար են լինում հիմնական ցուցադրությունները, սակայն, եթե ցուցադրությունը կազմակերպվում է որոշակի կոնցեպտով, համադրությամբ, ապա այդ դեպքում ցուցահանդեսն ունենում է հատուկ տոմս։ Աշխարհի բոլոր երկրներում առկա է այս փորձառությունը, քանի որ նմանատիպ ցուցահանդեսները մեծ ծախսեր են պահանջում և մենք էլ բավականին ծախսեր ենք կատարել, որպեսզի ստանանք այս ցուցադրությունը։ Որևէ բան չի վերաօգտագործվել, ցուցադրությունն ամբողջովին նորովի է ստեղծվել։ Ինչքան էլ, որ ունենք հովանավորներ և կառավարության աջակցությունը, մեզ պետք է ունենալ նաև միջոցներ, որպեսզի կարողանանք նմանատիպ այլ ցուցահանդեսներ կազմակերպել։ Տնօրենը վստահեցրեց, որ թանգարանի ստացած բոլոր միջոցներն ամբողջովին դրվում են թանգարանի գիտական, կրթական և մշակութային գործունեության վրա։

1/1816
bottom of page