top of page

Այսօր Գագիկ Ծառուկյանի 70-ամյակն է

2 minutes ago
1 min read

Մինչ գործող կառավարիչը հասարակությանն է ուղղել հանրաքվեի/արտահերթ ընտրությունների` Բաքվից պարտադրված թեման, մեր երկրում քաղբանտարկյալների խնդիրը շարունակում է վատթարանալ:


Ի դեպ, այսօր քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի 70-ամյակն է, ում նկատմամբ իշխանությունն ապօրինի գործողությունների մի ամբողջ փաթեթ է գործարկել:


Հիշեցնեմ, որ նախ ընտրական ողջ շրջանում իշխանությունը կեղտոտ քարոզչություն իրականացրեց Ծառուկյանի դեմ, ապա գողացվեց նրա ղեկավարած ուժի՝ քաղաքացիներից ստացված քվեն, իսկ հետո արդեն նրան կալանավորեցին:


Քաղաքական այս հետապնդումների պայմաններում ռեժիմը ռեկետային մոտեցում է դրսևորում Ծառուկյանի սեփականության նկատմամբ, ճնշումներ իրականացնում նրա ընկերների, թիմակիցների և նրա հետ տարբեր կերպ առնչվող մեծ թվով անձանց նկատմամբ:


Ջերմ շնորհավորանքներս Գագիկ Ծառուկյանին: Համբերություն նրա ընտանիքի անդամներին և մերձավորներին:


Ազատություն Գագիկ Ծառուկյանին և բոլոր քաղբանտարկյալներին:


Տիգրան Աբրահամյանի էջից



 
 
1/3190
bottom of page