top of page

ԱՀԾ պետը քաղաքական հայտարարություններ է անում. Ալիևն էլ ասում է՝ իմ հետ մրցանակ ստացած ընկերոջս չընտրեք, պшտերազմ կլինի. Արթուր Խաչատրյան

  • 4 hours ago
  • 1 min read

ԱՀԾ պետը քաղաքական հայտարարություններ է անում, Ալիևն էլ ասում է՝ իմ հետ մրցանակ ստացած ընկերոջս եթե չընտրեք, պատերազմ կլինի: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Ասում եք՝ եթե «Հայաստան» դաշինքը գա, կլինի պատերազմ, այդ ինչի՞ց ելնելով եք ասում, միգուցե հետ գնաք, նայեք ու տեսնեք, թե պատերազմը ով բերեց, ինչպես եղավ, ինչ դիրքորոշում ուներ Նիկոլ Փաշինյանը մինչև հեղափոխությունը, հեղափոխության ժամանակ և մինչև 2020 թվականը, բայց չէ, ԱՀԾ ղեկավարը ներքաղաքական հայտարարություններ է անում:

Սիրելի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանը ձեզ ուղղակի շանտաժի է ենթարկում, ասում է՝ ես չլինեմ, կլինի պատերազմ, ինքը ներսում չունենալով լեգիտիմություն՝ հասկանալով իր գավիժող հեղինակության և աջակցության մակարդակը, այդպիսի բան է ասում: Իսկ Ալիևը նստած է ու ասում է՝ ինչ ուզում է լինի, եթե հանկարծ փորձեք իմ այն եղբորը, ում հետ միասին մրցանակ ենք ստացել՝ չընտրել, ձեզ կռիվ կբերեմ»,- նշել է նա: 

 
 
1/2838
bottom of page