top of page

Իսրայելում «իրանական գործակալ» են հայտնաբերել

  • 2 hours ago
  • 1 min read

Իսրայելի դատախազությունը մեղադրական եզրակացություն է ներկայացրել 23-ամյա Ալի Ջաբերի դեմ՝ նրան մեղադրելով իրանական հետախուզության անունից գործող օտարերկրյա գործակալի հետ կապ պահպանելու և Իրանին պիտանի տեղեկություններ փոխանցելու մեջ։ Այս մասին հայտնում է  The Jerusalem Post-ը։

Մեղադրող կողմը նաև հայտարարել է, որ մեղավոր ճանաչվելու դեպքում կարող է ազատազրկում պահանջել:

Ըստ մեղադրական եզրակացության՝ հունվարին Ջաբերը կապ է հաստատել Telegram-ի մի օգտատիրոջ հետ, որը նրան վճարովի առաջադրանք է առաջարկել 80 դոլարի դիմաց։

Առաջին հանձնարարությունը եղել է Էյլաթի կենտրոնական ավտոկայանի մոտակա օղակաձև խաչմերուկը լուսանկարելը:

Նրանից նաև խնդրել են լուսանկարել Իսրայելի հարավում գտնվող «Օվդա» ավիաբազան, «Երկաթե գմբեթ» համակարգի տեղակայման վայրն ու զորանոցները:

 
 
1/2761
bottom of page