top of page

Հորմուզի նեղուցում Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկու նավ է hարձակման ենթարկվել

  • 1 day ago
  • 1 min read

Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության (ADNOC) երկու նավ է հարձակման ենթարկվել Հորմուզի նեղուցում, տուժածներ չկան։ Այդ մասին ասվում է հայտարարության մեջ, որը փոխանցել է ԱՄԷ-ի WAM լրատվական գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Օգոստոսի 13-ին երեկոյան ընկերության երկու նավ հարձակման ենթարկվեց Հորմուզի նեղուցով անցնելիս։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, իրավիճակը վերահսկելի է», - նշել են ADNOC-ում։

Իր հերթին ԱՄԷ-ի ԱԳՆ-ն հարձակման պատասխանատվությունը դրել է Իրանի վրա։ Աբու Դաբին նաև պահանջել է Թեհրանից դադարեցնել ագրեսիվ գործողությունները և «լիովին ու անվերապահորեն բացել նեղուցը»։

 
 
1/3023
bottom of page