Պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդունել է ՀՀ-ում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին
- 4 hours ago
- 1 min read

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոզեֆ Նզաբամվիտային։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ռուանդայի պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Էնթոնի Բ. Մպագազեն։
Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով պատասխանատու առաքելության մեջ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ռուանդայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները։ Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ։
Դեսպանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին է փոխանցել Ռուանդայի պաշտպանության շտաբի պետի ջերմ ողջույնը և երկկողմ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը։




















